Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով ընկերության կողմից  մարզադաշտի համալիրի և հարակից տարածքի վերակառուցման և կատարելագործման նպատակով  իրականացվելիք 500000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների չափը, 
- Վայք համայնքում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու և ֆուտբոլային խաղեր կազմակերպելու նպատակով տալ համաձայնություն համայնքային սեփականության <<Արևիկ>> մարզադաշտը, 5 տարի ժամկետով, <<Նորավանք սպորտային ակումբ>> ՍՊԸ-ին անհատույց ժամանակավոր օգտագործման տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
 
- Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի ամբողջականությունն ապահովվելու նպատակով ձմռանը թույլատրել կազմակերպությանը օգտվելու մարզադպրոցի շենքից: 
 
  |