Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2025 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով և հիմք ընդունելով Վայք համայնքի տարածքում հողերի վարձակալության և կամ կառուցապատման մրցութային հանձնաժողովի  21.10.2025թ-ի թիվ 1 արձանագրությունը.

1․ Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնքի տարածքում հողերի վարձակալության տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված ներքոհիշյալ հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարել մրցույթ, մրցույթի օր նշանակել սույն  թվականի նոյեմբերի 25-ը։
1.1 Զառիթափ բնակավայրի տարածքում գտնվող 10-022-0238-0059 կադաստրային ծածկագրով, 5.9 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրը.
1.2 Զառիթափ բնակավայրի տարածքում գտնվող 10-022-0238-0060 կադաստրային ծածկագրով, 0.15433 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրը.
1.3 Հերհեր բնակավայրի տարածքում գտնվող 10-028-0149-0132 և 10-028-0167-0028 կադաստրային ծածկագրերով, 600.0հա և 230.0 հա մակերեսներով և Արին բնակավայրի տարածքում գտնվող 10-009-0110-0003 կադաստրային ծածկագրով, 0.18 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքերը.

2. Հաստատել վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի հայտարարության տեքստըհամաձայն հավելվածի:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner