| <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների, ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ/ ենթակետին և 22-րդ կետին  համապատասխան 
Տալ համաձայնություն, ըստ քաղաքի գլխավոր հատակագծի,  Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Վայք քաղաքի Ջերմուկի խճ.10/7  հասցեում գտնվող 10-003-0004-0363 ծածկագրով  307,9 քմ մակերեսով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական  կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը աճուրդով օտարելու վերաբերյալ համայնաքի ղեկավարի  առաջարկությանը: Սահմանել  նշված հողատարածքի մեկնարկային գինը  250 000 դրամ
 |