|   ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՋԵՐՄՈՒԿԻ ԽՃՈՒՂԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ/որից 184,5 քմ ջրահավաքման ամբարը 0,043435 հա հողամասով գրանցված է որպես համայնքային սեփականություն(սեփ. վկայական թիվ 2619884) դատարանի վճռի հիման վրա, իսկ 0,001575 հա փոխանցվել է ՀՀ կառավարության որոշմամբ/, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ:   | 
 Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 8-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի <<  Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի մայիսի 2-ի  N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> № 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ 
- Տալ համաձայնություն Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 1-ին փակուղի թիվ 4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը /որից 184,5 քմ ջրահավաքման ամբարը 0,043435 հա հողամասով գրանցված է որպես համայնքային սեփականություն(սեփ. վկայական թիվ 2619884) դատարանի վճռի հիման վրա, իսկ 0,001575 հա փոխանցվել է ՀՀ կառավարության որոշմամբ/, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության  փոխելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
 
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից
 
  |