Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի << Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թվականի հունվարի 17-ի № 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> № 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջների՝ 
- Տալ համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող 10-005-0112-0104 ծածկագրով 0,04952 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության  փոխելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը
 
- Խնդրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության  քննարկմանը:
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից
 
  |