Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 376
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2025,Օգոստոս 28 - Հոկտեմբեր 1
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Օգոստոս 25 - Սեպտեմբեր 16
ՄՐՑՈՒՅԹ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2025,Օգոստոս 25 - Սեպտեմբեր 16
ՄՐՑՈՒՅԹ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2025,Օգոստոս 25 - Սեպտեմբեր 15
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ
2018,Հուլիս 3 - 2035,Հուլիս 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.09.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
✅Սկսվել են Արտավան բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքները։
📌300 մ․ երկարությամբ քայքայված խողովակաշարը փոխարինվել է նոր՝ Փ75 տրամաչափի պոլիէթիլենային խողովակներով։
🚜Աշխատանքները իրականացնում է Վայք համայնքի «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ը։
11.09.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
✅Համայնքի ղեկավար Մ․Մաթևոսյանի անմիջական հսկողությամբ բնակավայրերում շարունակում են ակտիվ շինարարական աշխատանքները։
✅Այսօր ավարտվեցին Արին բնակավայրի խմելու ջրագծի վթարային վիճակում գտնվող ակունքի վերանորոգման աշխատանքները։
🚜Աշխատանքները իրականացնում է Վայք համայնքի «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ը։
08.09.25 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ 2025

 2025 թ–ի «Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի III փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրժանակներում մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները, նույն ծրագրով նախատեսվում է նաև կառուցել նոր ոռոգման ջրի խողովակաշար, կոյուղի և ջրահեռացման համակարգ։

04.09.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԵՐՀԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ
 Համայնքի ղեկավարը աշխատանքային այցով Հերհեր բնակավայրում էր։
Վարչական շենքում տեղի ունեցավ հանդիպում բնակիչների հետ, գյուղացիները հնչեցրեցին իրենց հուզող հարցերը։
Մտահոգիչ է այս պահին ոռոգման ջրի խնդիրը, Մ․ Մաթևոսյանը խոստացավ հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել՝ ոռոգման ջուրը այգիներ հասցնելու համար։
04.09.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի գլխավորությամբ Զառիթափ բնակավայրում սկսվել է խմելու ջրագծի վթարային վիճակում գտնվող ակունքի ուսումնասիրություն՝ վերանորոգման նպատակով։

03.09.25 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ 2025
 2025 թ–ի «Վայք համայնքի Գոմք, Զառիթափ, Արտավան, Սարավան, Ազատեկ, Արին, Փոռ, Զեդեա և Հերհեր բնակավայրերի փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի շրժանակներում մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները։
Մեկնարկը տրվել է Զառիթափ բնակավայրից։
Ծրագրի արժեքը կազմում է 464 897 540 ՀՀ դրամ։
01.09.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹևՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա կապակցությամբՍիրելի աշակերտներ, հարգելի ուսուցիչներ և ծնողներ.Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ:Սեպտեմբերի 1-ը բոլորիս համար առանձնահատուկ տոն է` հանդիսանալով մեր նոր սերնդի գիտելիքների, ապագայի երազանքների ճանապարհի սկիզբ։Գիտելիքի ձեռքբերումն ու հարստացումը մեր Հայրենիքի և համայնքի զարգացման և առաջընթացի կարևոր անկյունաքարերից մեկն է։Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, Ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:Առանձնահատուկ շնորհավորում ... Մանրամասն
29.08.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
 ✅ Բնակավայրերի բարեփոխումներին զուգահեռ համայնքում  կատարվում են նաև այլ հրատապ խնդիրների վերլուծություններ։
✅Համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի գլխավորությամբ Արին բնակավայրում սկսվել է խմելու ջրագծի վթարային վիճակում գտնվող ակունքի ուսումնասիրություն՝ վերանորոգելու նպատակով։
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner