11.09.25
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
 Սկսվել են Արտավան բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքները։  300 մ․ երկարությամբ քայքայված խողովակաշարը փոխարինվել է նոր՝ Փ75 տրամաչափի պոլիէթիլենային խողովակներով։  Աշխատանքները իրականացնում է Վայք համայնքի «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ը։
|
|
11.09.25
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
 Համայնքի ղեկավար Մ․Մաթևոսյանի անմիջական հսկողությամբ բնակավայրերում շարունակում են ակտիվ շինարարական աշխատանքները։  Այսօր ավարտվեցին Արին բնակավայրի խմելու ջրագծի վթարային վիճակում գտնվող ակունքի վերանորոգման աշխատանքները։  Աշխատանքները իրականացնում է Վայք համայնքի «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ը։
|
|
08.09.25
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ 2025
|
2025 թ–ի «Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի III փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրժանակներում մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները, նույն ծրագրով նախատեսվում է նաև կառուցել նոր ոռոգման ջրի խողովակաշար, կոյուղի և ջրահեռացման համակարգ։
|
|
04.09.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԵՐՀԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
Համայնքի ղեկավարը աշխատանքային այցով Հերհեր բնակավայրում էր։ Վարչական շենքում տեղի ունեցավ հանդիպում բնակիչների հետ, գյուղացիները հնչեցրեցին իրենց հուզող հարցերը։ Մտահոգիչ է այս պահին ոռոգման ջրի խնդիրը, Մ․ Մաթևոսյանը խոստացավ հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել՝ ոռոգման ջուրը այգիներ հասցնելու համար։
|
|
04.09.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
Համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի գլխավորությամբ Զառիթափ բնակավայրում սկսվել է խմելու ջրագծի վթարային վիճակում գտնվող ակունքի ուսումնասիրություն՝ վերանորոգման նպատակով։
|
|
03.09.25
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ 2025
|
2025 թ–ի «Վայք համայնքի Գոմք, Զառիթափ, Արտավան, Սարավան, Ազատեկ, Արին, Փոռ, Զեդեա և Հերհեր բնակավայրերի փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի շրժանակներում մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները։ Մեկնարկը տրվել է Զառիթափ բնակավայրից։ Ծրագրի արժեքը կազմում է 464 897 540 ՀՀ դրամ։
|
|
01.09.25
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹևՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա կապակցությամբՍիրելի աշակերտներ, հարգելի ուսուցիչներ և ծնողներ.Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ:Սեպտեմբերի 1-ը բոլորիս համար առանձնահատուկ տոն է` հանդիսանալով մեր նոր սերնդի գիտելիքների, ապագայի երազանքների ճանապարհի սկիզբ։Գիտելիքի ձեռքբերումն ու հարստացումը մեր Հայրենիքի և համայնքի զարգացման և առաջընթացի կարևոր անկյունաքարերից մեկն է։Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, Ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:Առանձնահատուկ շնորհավորում ...
Մանրամասն |
|
29.08.25
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
Բնակավայրերի բարեփոխումներին զուգահեռ համայնքում կատարվում են նաև այլ հրատապ խնդիրների վերլուծություններ։ Համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի գլխավորությամբ Արին բնակավայրում սկսվել է խմելու ջրագծի վթարային վիճակում գտնվող ակունքի ուսումնասիրություն՝ վերանորոգելու նպատակով։
|
|
1 2 3 4 5 6 7 |