Այսօր: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 61


Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վայք համայնքի Ազատեկ գյուղի Վայքի փող. 1 հասցեում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի պահեստարանների գործառնական նշանակության փոխելու համար հիմք է հանդիսանում  հանգուցյալ Կառլեն Սիմոնյանի իրավահաջորդների լիազորված անձ Սուսաննա Հովհաննեսի Ալիխանյանի դիմումը, դիմումին կից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված 07/09/2016թ. N ԱՏ-05/09/2016-45-0009 տեղեկանքը, ՀՀ կառավարության առընթեր <<Հայբնակկոմտնտ>> ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության կողմից տրված սեփականության վկայագիրը:

Նպատակային նշանակությունը փոխելու հիմնական նպատակը՝ արտադրական գործունեություն ծավալելն է և ժառանգություն ընդունելը:

Վերը նշված  հողամասը նպատակային օգտագործելու  համար անհրաժեշտ է նշված գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության<<Տեղական ինքնակառավարման մասին>>   օրենքի 18-րդ հոդվածի,  հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի  պահանջներով.

  1. Հիմք ընդունելով  քաղ. Սուսաննա Հովհաննեսի Ալիխանյանի դիմումը՝ պահեստային շինությունները զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասով  նպատակային օգտագործելու և ժառանգությունը ընդունելու վերաբերյալ Վայք  համայնքի վարչական սահմաններում գտնվող Ազատեկ գյուղում գտնվող Կառլեն Սիմոնյանին  սեփականության իրավունքով պատկանած 0,26956հա  գյուղատնտեսական նշանակության արոտավայրըփոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի պահեստարանների գործառնական նշանակության
  2. Խնդրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության  քննարկմանը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18

(098) 652625

vayktown@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner