Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝
1. Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Փոռ բնակավայրում գտնվող 358,06 քմ մակերեսով ծածկը՝ զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,09308 հա հողամասով, հասցեավորել որպես Վայք համայնք, գ. Փոռ, 4-րդ փողոց, թիվ 5:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: