Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 96
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2020 թվականի N 96

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱԶՆԱԲԵՐԴ ԵՎ ՄԱՐՏԻՐՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ՏԱՐԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի և 41-րդ հոդվածի, «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման կարգը հաստատելու մասին» N 824-Ն որոշման 9-րդ կետի՝ արտակարգ իրավիճակներից տուժած, տարահանված և Վայք համայնքում տեղաբաշխված բնակչության կենսագործունեությունն ապահովելու նպատակով՝

  1. Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Նոր Ազնաբերդ, Մարտիրոս բնակավայրերից տարահանված և Վայք համայնքում՝ տեղաբաշխման տեղամասերում բնակչության կենսաապահովման գործընթացի նախապատրաստման միջոցառումների պլանը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված պլանը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի հետ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետում նշված պլանը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի հետ համաձայնեցնելուց հետո

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(136.23 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 239

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner