Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային (պետական) սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ՝ Մխիթար Մաթևոսյան / համայնքի ղեկավար /
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Մեսրոպ Մեսրոպյան / համայնքի ղեկավարի օգնական /
Հանձնաժողովի քարտուղար՝ Անուշ Ղազարյան / աշխատակազմի քարտուղար /
Անդամներ ՝
Սամվել Իխտիարյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ /
Ռոման Մկրտչյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ /
Գագիկ Մուշկամբարյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկմուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ /
Գարիկ Գևորգյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ /
Վարդան Կոստանյան / Վայք համայնքի ավագանու անդամ /
Հրաչիկ Մանուչարյան /Վայք համայնքի ավագանու անդամ /:
2.Հանձնաժողովի աճուրդավար նշանակել հաձնաժողովի նախագահ Մխիթար Մաթևոսյանին, արձանագրող՝ աշխատակազմի քարտուղար Անուշ Ղազարյանին:
3.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 317-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: