|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 ապրիլի 2020 թվականի N 39 |
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Ք. ՎԱՅՔ, ՋԵՐՄՈՒԿԻ ԽՃ. 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ <<ԱԶԱՏԵԿ ՀԷԿ>> ՓԲԸ-ԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վայք քաղաքային համայնքի ավագանու 31.01.2020թ. թիվ 6 որոշումը` 1. Վայքի համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող Ք. Վայք, Ջերմուկի խճ. 1-ին փակուղի 3 հասցեում գտնվող 80,64քմ շինությունը` զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,02184 հա հողամասով հատկացնել աճուրդում հաղթող ճանաչված <<Ազատեկ ՀԷԿ>> ՓԲԸ-ին՝ 320000/երեք հարյուր քսան հազար/ դրամ առավելագույն արժեքով: 2. Հանձնարարել հաշվապահին` կատարելու գույքի հանձնման աշխատանքները և հաշվառման մատյանից հանելու վերոհիշյալ գույքը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|