Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 43
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 652625, vayktown@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2020 թվականի N 43

<<ԱԶԱՏԵԿ ՀԷԿ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՋԵՐՄՈՒԿԻ ԽՃ. 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի  24-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ 

  1. Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 1-ին փակուղի թիվ 4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա /որից 184,5 քմ ջրահավաքման ամբարը 0,043435 հա հողամասով գրանցված է որպես համայնքային սեփականություն(սեփ. վկայական թիվ 2619884) դատարանի վճռի հիման վրա, իսկ 0,001575 հա փոխանցվել է ՀՀ կառավարության որոշմամբ, /  <<Ազատեկ ՀԷԿ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից   կառուցված  227,42 քմ մակերեսով ձկնաբուծարանը, որի  փաստացի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0,04501 հա, համարել օրինական:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինական կառույցի հասցեն  թողնել անփոփոխ` Վայք համայնք, ք. Վայք, Ջերմուկի խճ. 1-ին փակուղի թիվ 4:
  3. Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
  4. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեիին` վերագրանցում կատարելու խնդրանքով:
  5.  Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված  227,42 քմ մակերեսով կառույցը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0,04501 հա հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, օրինականացման համար սահմանված չափով և կարգով  առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ <<Ազատեկ ՀԷԿ>> փակ բաժնետիրական ընկերությանը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
  • Թույլտվություններ
  • Փաստաթղթերի պատմություն
Հանձնարարական

Հաղորդագրություն

Ավելացնել թույլտվություն

 

Փաստաթղթերի պատմություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner