Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ և 481 հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «ա» ենթակետը՝
- Տալ համաձայնություն Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 53/63 հասցեում գտնվող 18,0 քմ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և 53/64 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 19,8 քմ մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակությամբ հասարակական կառուցապատման հողատարածքը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը:
- Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի գինը սահմանել 4 000 (չորս հազար) դրամ, ժամկետը՝ 00 տարի, նպատակը՝ ժամանակավոր առևտրի տաղավար տեղադրելու համար:
|