Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 98-Ա
 

Զեկ. ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Վայք համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 13-ի թվով 13-րդ հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայք համայնքի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու և իրավաբանական հասցեն սահմանելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/:
3. Վայք համայնքի ավագանու 15.02.2022 թվականի թիվ 15-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Վայոց ձոր-2 և Վայոց ձոր-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 
4.Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊԸ-ին սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին/զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
5.Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին/զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
6.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
7.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
8.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
9.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
10.Վայք համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner