Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 44
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ  մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ  և 36-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16–ի N 1531-Ն որոշմամբ՝

  1. Դադարեցնել Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վայքի տարածքային բաժնի գործունեությունը։
  2. Վայք համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 8-ի ««Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմ»  համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 38-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝  դադարեցնել որոշմամբ հաստատված հավելվածի «78. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԲԱԺԻՆ» գլխի գործողությունը և ճանաչել ուժը կորցրած։
  3. Հաստատել  սույն որոշման 2-րդ կետով «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 17-ից

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner