27.03.25
ՇՉԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
|
 Զեդեա բնակավայրի հարգելի բնակիչներ. Մարտի 31-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում անցկացվելու է «Տարհանում և պատստպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։  Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
21.03.25
ՊԱՅՔԱՐ ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
|
Կիբերհանցագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում թվային էլեկտրոնիկայի և/կամ համակարգչային ցանցերի կիրառմամբ կատարվող հանցագործություններ, որոնք ներառում են չարամիտ ծրագրերի տարածումը, գաղտնաբառերի կոտրումը, բանկային քարտերի համարների և բանկային այլ ռեկվիզիտների գողությունը, ֆիշինգը, հակաօրինական տեղեկատվության տարածումը (զրպարտություն, պոռնոգրաֆիկ նյութեր, ազգամիջյան և միջկրոնական ատելություն հրահրող նյութեր և այլն), ինչպես նաև համակարգչային ցանցերի միջոցով վնասաբեր միջամտությունը տարբեր համակարգերի աշխատանքին:Համացանցի օգտագործմամբ կատարվող ամենավտանգավոր ու առավել տարածված հանցագործություններից մեկն էլ խարդախությունն է: ...
Մանրամասն |
|
19.03.25
«ԵՐԿՐԻ ԺԱՄԸ»
|
 WWF-Հայաստանը կոչ է անում միանալ «Երկրի Ժամին»՝ նվիրելով մեկ ժամ Երկրին _______________________________ Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ին։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։ Համախմբվելով Երկիրը պահպանելու գաղափարի շուրջ՝ միասին մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։  Հարգելի՛ բնակիչներ, կոչ ենք անում միանալ «Երկրի Ժամին»՝ մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ն անջատելով էլեկտրականությունը, նվիրելով մեկ ժամ Երկրին՝ ի նպաստ բնության։
|
|
12.03.25
ԹԲԻԼԻՍԻԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2025-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿ
|
«Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցը Վրաստանում» ծրագիրն ու Նոր դպրոցը (Թբիլիսի, Վրաստան)՝ Եվրոպական միության եւ Միջազգային բակալավրիատի աջակցությամբ, հայտարարում են Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի 2025-2027 ուսումնական տարիների կրթաթոշակների համար դիմումների ընդունման մասին։Դիմելու իրավասություն ունեն Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից այն ուսանողները, որոնք 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կլինեն 16-17 տարեկան։Մրցութային ժյուրին կընտրի 25 մասնակից, ովքեր կստանան լիարժեք կրթաթոշակ Միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմային ծրագրում սովորելու համար: Ծրագիրը երիտասարդների առջեւ բացում է կարիերայի հնարավորություններ մի ...
Մանրամասն |
|
08.03.25
Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
|
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունը, սերը և հարգանքը ձեր նկատմամբ։ Անգնահատելի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության ու կրթության, հետևաբար ընտանիքի ամրության ու պետության զարգացման գործում: Թող իրականան ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, թող հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ՝ հպարտանալու առիթներ ընձեռելով ձեր ընտանիքներին ու գործընկերներին: Թող հավերժ ձեր ուղեկիցը լինեն կանացի անմար հմայքը, անսահման բարությունն ու պայծառ ժպիտը: Շարունակե՛ք սեր ու հոգատարություն սերմանել` միշտ մնալով մեր ազգային ավանդույթների կրողները, ընտանիքների ...
Մանրամասն |
|
05.03.25
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
|
Ովքեր և ինչպես կարող են օգտվել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրիցԱնհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։ Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ...
Մանրամասն |
|
03.03.25
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑ․ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
|
 Եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն է տալիս։  Այս քաղաքականությունը Կառավարության հերթական ներդրումն է քաղաքացիների առողջության պահպանման և կրթության ոլորտում։  Ստորև ներկայացնում ենք սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։
|
|
27.02.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ–ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Այսօր համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը Զառիթափ կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցավ տեղի բնակիչների հետ։ Քննարկվեցին Զառիթափ բնակավայրի հիմնախնդիրները, հատկապես խմելու ջրի սակավության խնդիրը, որը այս պահին առաջնային է համարվում։ Լսելով բնակիչներին հուզող հարցերը, համայնքի ղեկավարը ներկայացրեց 2025թ–ին բնակավայրի 3 փողոցների ասֆալտապատման ծրագիրը, ինչպես նաև ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման լուծումները։
|
|
1 2 3 4 5 6 7 |