Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հեդվածով, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների պահանջներով. 1.Անվավեր ճանաչել Վայք համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 14-ի «Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի 22-րդ փողոց, 3/1 հասցեում գտնվող հողատարածքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն նվիրաբերելու մասին» թիվ 92-Ա որոշումը:
2.Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի 22-րդ փողոց, 3/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0042 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով, 15 (տասնհինգ) տարի ժամկետով հատկացնել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ երիցատուն կառուցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |