Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշմամբ. 1.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 15.05.2024թ. թիվ 54-Ա որոշումը: 2.Ստեղծել Վայք համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով:
3. Հաստատել համայնքի ղեկավարի առաջարկած խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հետևյալ կազմը. 3.1.Նորայր Հովակիմյան-աշխատակազմի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ -հանձնաժողովի նախագահ, 3.2.Անուշ Ղազարյան-/աշխատակամի քարտուղար/-հանձնաժողովի քարտուղար, 3.3.Շուշանիկ Ասլանյան-/իրավաբան/-հանձնաժողովի անդամ, 3.4.Սուսաննա Կոստանյան -/մանկավարժ-հոգեբան/ -հանձնաժողովի անդամ, 3.5.Ալմաստ Սաֆարյան -«Հույս 98» ՀԿ-ի նախագահ - հանձնաժողովի անդամ, 3.6.Խաչիկ Մկրտչյան -ՄՍԾ Վայքի տարածքային կենտրոն -հանձնաժողովի անդամ, 3.7.Լիլիթ Արարատյան -հոգեբան-հանձնաժողովի անդամ, 3.8.Հրաչիկ Մանուչարյան-Վայք համայնքի ավագանու անդամ /բժիշկ/-հանձնաժողովի անդամ, 3.9.Հովսեփ Զաքարյան- աշխատակազմի աշխատակից/իրավաբան/-հանձնաժողովի անդամ, 3.10.Եվա Ջանոյան- աշխատակազմի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի առաջատար մասնագետ-հանձնաժողովի անդամ: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |