Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Վայք - 3801, Շահումյան 18
Հեռ/tel  +37498992894
Էլ. Փոստ vayktown@mail.ru

13 ՄԱՅԻՍԻ 2025թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 124-Ա

«ՍՈՒՆ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ԻՆ ՉՎՃԱՐԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից արձանագրված՝ «ՍՈՒՆ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արամ Կարենի Ավետիսյան) պատկանող անշարժ գույքի հարկային պարտավորությունները, որը կազմում է 229 195  (երկու հարյուր քսանինը հազար մեկ հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված անշարժ գույքի հարկի  գծով պարտավորությունները կատարված չեն՚

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ`

1. «ՍՈՒՆ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ից հօգուտ Վայք համայնքի բյուջեի գանձել 229 195  (երկու հարյուր քսանինը հազար մեկ հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ՝ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900345101383):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վայք համայնքի ղեկավարին՝ դրա  ուժի  մեջ  մտնելու  օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով  Հայաստանի  Հանրապետության  վարչական  դատարան՝  երկամսյա  ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության  հիմունքերի  և  վարչական  վարույթի  մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ  ծառայության  միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վայք համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՈՒՆ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արամ Կարենի Ավետիսյան) որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                          ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

where to get an abortion pill west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill link post abortion stress syndrome