Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Վայք - 3801, Շահումյան 18
Հեռ/tel  +37498992894
Էլ. Փոստ vayktown@mail.ru

06 ՀՈՒՆԻՍԻ 2023թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 104-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՏԱՇԵՍ ՍԱՀԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի  24-րդ մասով և ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով և ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով քաղ. Արտաշես Հովհաննիսյանի  դիմումը՝ ինքնակամ կառույցը օրինականացնելու մասին.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ`

  1. Վայք համայնքի բնակիչ Արտաշես Սահակի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված  Վայք քաղաքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատում գործառնական նշանակության  28,50 քմ մակերեսով տարածքը հասցեավորել որպես  Վայք համայնք, Վայք քաղաք, Ս.Շահումյան փողոց, 30/11 ավտոտնակ:

     2.Վայք համայնքի Վայք քաղաքի Ս.Շահումյան փողոց, 30/11 հասցեում գտնվող  քաղ. Արտաշես Հովհաննիսյանի կողմից  կառուցված 28.50 քմ մակերեսով ավտոտնակը, որի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0.00339 հա, համարել օրինական և ճանաչել համայնքային սեփականություն: ՀՀ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023FVEBSD:
    3.Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
    4.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման  վկայական ստանալու նպատակով:
    5. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված 28,50 քմ մակերեսով կառույցը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00339 հա հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, օրինականացման համար սահմանված չափով և կարգով առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Արտաշես Սահակի Հովհաննիսյանին:
    6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                          ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

where to get an abortion pill west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill link post abortion stress syndrome