
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վայք - 3801, Շահումյան 18 Հեռ/tel +37498992894 Էլ. Փոստ vayktown@mail.ru
|
03 ՀՈՒՆԻՍԻ 2025թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 165-Ա
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022Թ ԱՊՐԻԼԻ 7-Ի «ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 69-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Վայք համայնքի բնակչության պաշտպանության համակարգի նորմալ և արդյունավետ գործունեության, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ղեկավարի 2022թ. ապրիլի 7-ի «Վայք համայնքում աղետների ռիսկի կառավարման խորհրդի ստեղծման մասին» թիվ 69-Ա որոշումը:
- Հաստատել Վայք համայնքի.
2.1 խորհրդի նոր կազմը ՝ համաձայն հավելված N 1-ի.
2.2 Աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործառույթները՝ համաձայն հավելված N 2-ի.
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
where to get an abortion pill
west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill
link post abortion stress syndrome