Այսօր: Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 66-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 66-Ա


Զեկ. ԱՐԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՌԿԱ ՄԱՇՎԱԾ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային   կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» թիվ 787-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ, 13-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գրությունը.

1.Թույլատրել Վայքի համայնքապետարանի աշխատակազմում առկա լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումը:

2.Գույքի դուրսգրման գործընթացի կազմակերպումը և դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը վերապահել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարի ընդունած իրավական ակտով ստեղծվելիք հանձնաժողովին:

3.Դուրսգրված գույքի կամ նրա առանձին հանգույցների, նյութերի, դետալների և մասերի օրենքով սահմանված կարգով հնարավոր վաճառքից ստացված միջոցների բաշխումը (ծախսման ուղղությունները) վերապահել համայնքի ղեկավարին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner