Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 18-ի N 3 արձանագրությունը,
- Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2024 թվականի նոյեմբերի 18-ին կայացած Վայք համայնքի Սերս բնակավայրի 6-րդ փողոց 11 հասցեում գտնվող 10-040-0024-0012 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,06697 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N 1 և նոյեմբերի 18-ի N 2 և N 3 արձանագրությունները N 11 լոտով աճուրդի հանված բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Տիգրան Սամվելի Մակարյանին:
-
Տիգրան Սամվելի Մակարյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
-
Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|