Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.12.24 «ԶԱՌԻԹԱՓ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ–Ի ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում օրը տոնական էր։ Տեղի ունեցավ երկար սպասված Զառիթափ մանկապարտեզ ՀՈԱԿ–ի վերանորոգված նոր մասնաշենքի բացումը։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի ՅուտականԻ և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևսյանի մասնակցությամբ։Բացմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար՝ Աղվան Հարությունյանը, մարզպետի խորհրդական՝ Վահան Աբրահամյանը, Վայք համայնքի ավագանու անդամներ և այլ հյուրեր։ Զառիթափի մանկապարտեզ ՀՈԱԿԻ–ի մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքներն իրականացվել են 2023–2024 թ–ին՝ ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատան ,, GRASSROOTS,, մարդկային անվտանգության դրամաշնորհային ծրագրի, ... Մանրամասն
10.12.24 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
 Բնակավայրերի կոմունիկացիաների անխափան աշխատանքը կարևոր խնդիրներից մեկն է՝ հատկապես ձմռանը։
Վայքի համայնքապետարանի «Վայք գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ի կողմից կատարվել են Զառիթափ և Կարմրաշեն բնակավայրերի խմելու ջրագծերի վթարային վիճակում գտնվող հատվածների վերանորոգման աշխատանքներ։
26.11.24 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՇԱՐՔԻՑ
✅Ավարտվեց Խնձորուտ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի 330մետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Վնասված հատվածը փոխարինվել է Փ110մմ, 330 մետր նոր պոլիեթիլայի խողովակներով։
Շինարարական աշխատանքները վստահված էին «Վայք գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ին։
 
25.11.24 ՀԱՄԱԺՈՂՈՎ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
 Վայքում տեղի ունեցավ հերթական աննախադեպ իրադարձությունը՝ կանանց համաժողով։ Համաժողովի նպատակն էր ամփոփել «Կանանց նախաձեռնություններ հանուն Վայք համայնքի բարօրության» ծրագիրը և քննարկել այն հիմնախնդիրները, որոնք խանգարում են կանանց մասնակցությանը հանրային և համայնքային կյանքին։Համաժողովի մեկնարկին ծրագրի ղեկավար Ռուզան Ղազարյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի ընթացքում իրականացվա բոլոր գործողությունները, որոնք էին՝ կանանց մասնակցությամբ աշխատաժողովներ Վայք համայնքի բոլոր 16 բնակավայրերում, Կանանց ֆորումի ձևավորում և համայնքի զարգացման պլանի մշակում, դասընթացներ կանանց քաղաքացիական ակտիվության խթանմանն ուղղված տարբեր թեմաներով, «Գյուղից գյուղ» ձևաչափով երկու ուսումնական ... Մանրամասն
22.11.24 ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
 Վայքի փողոցների լուսավորության աշխատանքները շարունակվում են։ Օրերս Երիտասարդական փողոցի լուսավորության անսարք լամպերը փոխարինվեցին նոր սերնդի էկոնոմ դասի լամպերով, փոխվեցին նաև լուսավորության սյուների վնասված էլեկտրալարերը։
20.11.24 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 Վայք համայնքի դպրոցներում և նախակրթական հաստատություններում իրականացվել են երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության միջոցառումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը։

18.11.24 ԽԱՏՈՒՏԻԿ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՐՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
 Այսօր Արտավան գյուղում տեղի ունեցավ "Խատուտիկ" խաղահրապարակի պաշտոնական բացումը։Խաղահրապարակի ծրագրով Արտավանի կանայք շահեցին "Կանանց նախաձեռնություններ հանուն Վայք համայնքի բարօրության" ծրագրի դրամաշնորհային մրցույթում։ Նախաձեռնությունը ոգևորեց գյուղի ողջ բնակչությանը և բոլորն իրենց մասնակցությունն ունեցան բարեկարգման և նոր խաղային սարքերի տեղադրման աշխատանքներում՝ բնակավայրի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանի գլխավորությամբ։Նախաձեռնությանը մեծ աջակցություն ցուցաբերեց Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը՝ մասնավորապես դաշտի ցանկապատման հարցում, "Արտավան" բնապահպանական ՀԿ-ն տրամադրեց ևս մեկ ճոճանակ, իսկ հին խաղային սարքերի բարեկարգումն ու ներկումը, բատուտի, նստարանների, ծաղկամանների, աղբամանների ... Մանրամասն
11.11.24 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹևՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ.   Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը մեծ դեր ունեցավ համայնքների զարգացման գործում։ Ստեղծվեց մեծ թիմ ՝ համայնքների ղեկավարներից, ավագանիներից, համայնքային ծառայողներից բաղկացած, որոնց պատասխանատվությունից, նվիրվածությունից և աշխատելու պատրաստակամությունից է կախված համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավումը։ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք արդյունավետ աշխատող ինստիտուտներ ունենալու համար: Միայն ապահով, բարեկեցիկ միջավայրով համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար և ամրացնել քաղաքացու՝ սեփական հողում ապրելու և արարելու ձգտումը:Որպես համայնքի ղեկավար ցանկանում եմ նաև կոչ անել ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner