Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 9-րդ կետով. 1. Տալ համաձայնություն՝ 1.1 Տալ համաձայնություն Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Զեդեա բնակավայրում գտնվող, 10-023-0308-0010 կադաստրային ծածկագրով, 0.24864 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես հատուկ նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ ռազմական նշանակության հողեր:
1.2 Տալ համաձայնություն Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Հերհեր բնակավայրում գտնվող, 10-028-0172-0032 կադաստրային ծածկագրով, 0.04517 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |