Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի, ավտոմեքենաների բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2019թ. հունիսի 21-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վայք, Շահումյան 18 /.
Աճուրդ
լոտ 1, ծածկագիր 10-009-0118-0047, հասցեն` Վայք համայնք, գ. Արին, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական , գործառնական նշանակությունը` արոտավայր, հողամասի չափը` 2.98225 հա, մեկնարկային գինը` 992000դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:Սեփականության իրավունքի գրանցման վկայական 05122017-10-0011
լոտ 2, ծածկագիր 10-043-0103-0002, հասցեն` Վայք համայնք, գ. Փոռ, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսկան, գործառնական նշանակությունը` արոտավայր, հողամսի չափը` 3.0 հա, մեկնարկային գինը` 188000դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:Սեփականության իրավունքի գրանցման վկայական 18032019-10-0054
լոտ 3. ծածկագիր 10-009-0118-0046, 10-009-0115-0108, հասցե` ք. Վայք, գ, Արին, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր և այլ հողատեսք, հողամասի չափը` 1.60897հա և 1.31744 հա, մեկնարկային գինը` 625000 /535000 և 90000/դրամ :Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Սեփականության իրավունքի գրանցման վկայականներ 05082016-10-0012 և 25052018-10-0009
լոտ 4. ծածկագիր 10-009-0105-0093, 10-009-0121-0191, 10-009-0121-0190 հասցե` ք. Վայք, գ, Արին, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր և այլ հողատեսք, հողամասի չափը` 1.39314հա, 1.06794հա, և 0.59729 հա, մեկնարկային գինը` 207000դրամ:Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Սեփականության իրավունքի գրանցման վկայականներ 05122017-10-0008, 271222018-10-0001 և 27122018-10-0011:
լոտ 5. ՎԱԶ 2103 մակնիշի 1975թ. արտադրության 535ԼՍ56 պետհամարանիշի ավտոմեքենա, մեկնարկային գինը` 95000դրամ:
լոտ 6. ՎԱԶ 21214-130-20 մակնիշի 2008թ. արտադրության ավտոմեքենա: Մեկնարկային գինը` 365000դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիրը և անձնագիր /իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը/:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցը վճարում է նախավճար` մեկնարկային գնի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և գրանցումը դադարում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վայքի համայնքապետարան կամ զանգահարել 098 77 22 91: