Այսօր: Ուրբաթ, 22 Փետրվարի 2019թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏ. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԳԱԳԻԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/01/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/02/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու մասին մրցույթի հայտարարության տեքստ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու մասին: Խորհրդի ոչ պետական հատվածի ներկայացնող անդամը պետք է լինի 16-ից 30 տարեկան երիտասարդ և պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝
1.Երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը
2.Երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ
3.Երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում Երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:

Մրցույթը կկայանա 2019 թվականի փետրվարի 21-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Վայքի համայնքապետարանի աշխատակազմ հետևյալ հասցեով ք. Վայք, Շահումյան 18, հեռ. 098772291:
Դիմումների տրման վերջնաժամկետն է՝ 18/02/2019թ.:

Դիմող քաղաքացիները Վայքի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն ` ա/ դիմում համայնքապետարանի աշխատակազմի անունով /դիմումի ձևը ազատ է/, բ/ խորհրդի անդամին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին, գ/մեկ լուսանկար` 3X4 սմ չափի, դ/անձնագրի պատճենը:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-իցմինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18

(098) 992894

vayktown@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner