Այսօր: Շաբաթ, 21 Հուլիսի 2018թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 360
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԳԱԳԻԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
02/07/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/08/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային  մրցույթային  հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք և կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ, որը տեղի կունենա 2018թ. օգոստոսի 6-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի  վարչական շենքում /ք. Վայք, Շահումյան 18 /.
Աճուրդ
լոտ 1, ծածկագիր 10-003-0024-0159, հասցեն` ք. Վայք, Երիտասարդական փ. 1-ին նրբ. 6, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` այլ, հողամասի չափը` 0.04 հա, մեկնարկային գինը` 162000 դրամ: Հողամասի նկատմամբ  սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
լոտ 2, ծածկագիր 10-003-0033-0031, հասցեն` ք. Վայք, Ջերմուկի խճ. 34/40, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատում, հողամասի չափը` 0.02006 հա, մեկնարկային գինը` 163000 դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ  և սերվիտուտներ չկան:
լոտ 3, ծածկագիր 10-003-0010-0110, հասցեն` ք. Վայք, Ջերմուկի խճ. 11/2,  նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատում, հողամասի չափը` 0.00337 հա, մեկնարկային գինը` 28000դրամ: Հողամասի նկատմամբ  սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
լոտ 4, ծածկագիր 10-005-0012-0029, հասցեն` Վայք համայնք, գ. Ազատեկ 14-րդ փ. 2/1,  նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, հողամասի չափը` 0.01 հա, մեկնարկային գինը` 23000 դրամ: Հողամասի նկատմամբ  սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
լոտ 5, ծածկագիր  10-009-0115-0108, հասցեն` Վայք համայնք, գ. Արին, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսկան, գործառնական նշանակությունը` այլ, հողամսի չափը` 1.31744 հա, ծածկագիր 10-009-0118-0046, հասցեն` Վայք համայնք, գ. Արին, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր, հողամասի չափը` 1.60897 հա, մեկնարկային գինը` 625000 /90000 դրամ և 535000 դրամ/ դրամ: Հողամասի նկատմամբ  սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:    
Մրցույթ
լոտ 1, 
ծածկագիր 10-003-0002-02-02, հասցեն` ք.Վայք, Շինարարների փ. 3/5, ջերմոց տեղադրելու նպատակով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատում, 99 տարի  ժամկետով, հողամասի չափը` 0.105 հա, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը` 8600 դրամ:
լոտ 2, ծածկագիր 10-003-0037-0041, հասցեն` ք. Վայք, Ջերմուկի խճ. 2-րդ փակուղի 1, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատում 99 տարի ժամկետով, հողամասի չափը` 0.28154 հա, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը` 22805 դրամ:
Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիրը և անձնագիր /իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը/:
Աճուրդի և մրցույթի անցկացման օրը  մասնակիցը վճարում է նախավճար` մեկնարկային գնի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և գրանցումը դադարում է աճուրդի և մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վայքի համայնքապետարան կամ զանգահարել 098 77 22 91:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18

(098) 992894

vayktown@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner