
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վայք - 3801, Շահումյան 18 Հեռ/tel +37498992894 Էլ. Փոստ vayktown@mail.ru
|
06 ՄԱՐՏԻ 2020թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 27
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆԻ ՍՊԱՐՏԱԿԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Վայք համայնքի Վայք քաղաքի Ազատության փող. 1/2 հասցեում գտնվող քաղ. Անի Սպարտակի Սաղաթելյանին սեփականության իրավունքով պատկանող/վկայական թիվ 12062013-10-0023/ հողամասում ինքնակամ կառուցված 96,19 քմ մակերեսով առևտրի սրահը տունը համարել օրինական:
- Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Սույն որոշման 1-ին կետում նշված շինության համար սահմանված 211918/96,19X2200 դրամ/ գումարը ենթակա է վճարման` սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Նշված գումարը չվճարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
where to get an abortion pill
west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill
link post abortion stress syndrome