
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վայք - 3801, Շահումյան 18 Հեռ/tel +37498992894 Էլ. Փոստ vayktown@mail.ru
|
13 ՄԱՅԻՍԻ 2020թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 43
<<ԱԶԱՏԵԿ ՀԷԿ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՋԵՐՄՈՒԿԻ ԽՃ. 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 1-ին փակուղի թիվ 4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա /որից 184,5 քմ ջրահավաքման ամբարը 0,043435 հա հողամասով գրանցված է որպես համայնքային սեփականություն(սեփ. վկայական թիվ 2619884) դատարանի վճռի հիման վրա, իսկ 0,001575 հա փոխանցվել է ՀՀ կառավարության որոշմամբ, / <<Ազատեկ ՀԷԿ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված 227,42 քմ մակերեսով ձկնաբուծարանը, որի փաստացի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0,04501 հա, համարել օրինական:
- Սույն որոշման 1-ին կետում նշված օրինական կառույցի հասցեն թողնել անփոփոխ` Վայք համայնք, ք. Վայք, Ջերմուկի խճ. 1-ին փակուղի թիվ 4:
- Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեիին` վերագրանցում կատարելու խնդրանքով:
- Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված 227,42 քմ մակերեսով կառույցը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0,04501 հա հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, օրինականացման համար սահմանված չափով և կարգով առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ <<Ազատեկ ՀԷԿ>> փակ բաժնետիրական ընկերությանը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
where to get an abortion pill
west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill
link post abortion stress syndrome