
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վայք - 3801, Շահումյան 18 Հեռ/tel +37498992894 Էլ. Փոստ vayktown@mail.ru
|
06 ՀՈՒԼԻՍԻ 2020թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 64
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 98/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐԵՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՃԱՌԱՏԱՆ ԱՌԱՋՆԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Վայք համայնքի Վայք քաղաքի Շահումյան 97/4 հասցեում գտնվող գտնվող քաղ. Սևակ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող վաճառատան առաջնամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա Սևակ Հովհաննիսյանի կողմից կառուցված 20,4 քմ մակերեսով օժանդակ շինությունը՝ ծածկը, որի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 20,4 քմ, համարել օրինական:
- Սույն որոշման 1-ին կետում նշված օրինական կառույցին տրամադրել հետևյալ հասցեն` Վայք համայնք, ք. Վայք, Շահումյան փողոց 97/4/1:
- Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեիին` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու նպատակով:
- Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված 20,4 քմ մակերեսով կառույցը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00204 հա հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, օրինականացման համար սահմանված չափով և կարգով առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Սևակ Հովհաննիսյանին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
where to get an abortion pill
west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill
link post abortion stress syndrome