Այսօր: Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 33


Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱՐԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ  և 48հոդվածներով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «ա» ենթակետը՝

  1. տալ համաձայնություն Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 53/61 և 53/62 հասցեներում գտնվող, համայնքային   սեփականություն հանդիսացող 19,8-ական քմ մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակությամբ  ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով  տրամադրելու մասին  Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի գինը սահմանել  4 000  (չորս հազար) դրամ, ժամկետը՝ 99 տարի, նպատակը՝ ժամանակավոր առևտրի տաղավար տեղադրելու համար:  

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 652625
vayktown@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner