|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 652625, vayktown@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 օգոստոսի 2019 թվականի N 84 |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿԻ ԽՃՈՒՂԻ 51 ԵՎ 53 ԲՆԱԿ. ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲԱԿԱՅԻՆ ՄԱՍԻ ՆԱԽԿԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՋՐԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խողովակաշարը չի օգտագործվում արդեն 15 և ավելի տարիներ, ինչպես նաև այն խոչընդոտ է հանդիսանում նոր կառուցված բազմաբնակարան շենքի բակային հատվածի բարեկարգման աշխատանքներին՝
- Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 51 և 53 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքում գտնվող,/խողովակները գտնվում են հողի տակ/ նոր կառուցված բազմաբնակարան շենքի բակային հատվածի չօգտագործվող նախկին ջեռուցման խողովակաշարը ապամոնտաժել:
- Սույն որոշման 1-ին կետում նշված խողովակների ապամոնտաժման աշխատանքները իրականացնել <<Վայք համայնքի բարեկարգում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից:
- Հանձնարարել աշխատակազմի գլխ. մասնագետ-հաշվապահին՝ հաշվառել նշված աշխատանքներից հետո առաջացած խողովակները և մուտքագրել այն՝ հետագայում համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|