Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2019թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 437
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 54
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 652625, vayktown@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2019 թվականի N 54

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ՍԵՐՈԲԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի  18-ի թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով, 2-րդ բաժնի 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ.  դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների/բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. մայիսի 2-ի թիվ 609-Ն և 2010թ. մարտի 4-ի թիվ 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով՝ 

  1. Վայք համայնքի Վայք քաղաքի  Շահումյան 2/39 հասցեում գտնվող  քաղ. Արմեն Սերոբի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող/վկայական թիվ 24082017-10-0002/ հողամասում ինքնակամ կառուցված 111,83 քմ մակերեսով բնակելի տունը  համարել օրինական:
  2. Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
  3. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության համար  սահմանված  123013/111,83X1100 դրամ/  գումարը ենթակա է վճարման` սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Նշված գումարը չվճարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
  4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հասարակական կառուցապատման գործառնական նշանակությունը համարել փոխված՝ բնակելի կառուցապատման:
  5. Սույն  որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
  • Թույլտվություններ
  • Փաստաթղթերի պատմություն
Հանձնարարական

Հաղորդագրություն

Ավելացնել թույլտվություն

 

Փաստաթղթերի պատմություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner