Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2019թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 439
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 55
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 652625, vayktown@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2019 թվականի N 55

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ՍԵՐՈԲԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի  24-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ 

  1. Վայք համայնքի Վայք քաղաքի Շահումյան 2/39 հասցեում գտնվող համայնքի ղեկավարի կողմից 21.05.2019թ. թիվ 54 որոշմամբ օրինական ճանաչված բնակելի տան հետնամասում գտնվող  քաղ. Արմեն Սերոբի Հակոբյանի կողմից   կառուցված 13,8 քմ մակերեսով բնակելի տունը, որի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 19,2 քմ, համարել օրինական:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինական կառույցին տրամադրել հետևյալ հասցեն` ք. Վայք, Շահումյան 2/39/1:
  3. Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
  4. Դիմել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին` սեփականության իրավունքի գրանցման  վկայական ստանալու նպատակով:
  5.  Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված  13,8 քմ մակերեսով կառույցը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00192 հա հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, օրինականացման համար սահմանված չափով և կարգով  առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Արմեն հակոբյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
  • Թույլտվություններ
  • Փաստաթղթերի պատմություն
Հանձնարարական

Հաղորդագրություն

Ավելացնել թույլտվություն

 

Փաստաթղթերի պատմություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner