Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2019թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 469
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 49
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 652625, vayktown@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2019 թվականի N 49

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 29 ապրիլի 2019թ. « ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՄԱՐԳԱՐԻՏ ԳԱՐԵԳԻՆԻ ԱՎԱԳՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 46 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և  3-րդ կետերի  դրույթներով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝

  1. Համայնքի ղեկավարի 2019թ. ապրիլի 29-ի <<Վայք համայնքի Վայք քաղաքի բնակչուհի Մարգարիտ Գարեգինի Ավագյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին>> թիվ 46 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշման հղումը մասում ղեկավարվելով բառից հետո ավելացնել <<ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով>> նախադասությունը:
  • Որոշմանը ավելացնել նոր 2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. <<Սույն որոշման առաջին կետում նշված բնակելի տան կառուցման համար նախատեսված օրինական 596,0 քմ հողամասին կից ավել օգտագործվող փաստացի սահմանազատված  32,5 քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը համարել այն օգտագործող Մարգարիտ Գարեգինի Ավագյանի սեփականությունը:
  • Որոշմանը ավելացնել նոր 3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. <<Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 596,0 քմ և  նրան  կից ավել օգտագործվող  32,5 քմ սահմանազատված հողամասերը, չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ:
  • Որոշման 2-րդ կետի <<2>> թիվը փոխարինել <<4>> թվով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
  • Թույլտվություններ
  • Փաստաթղթերի պատմություն
Հանձնարարական

Հաղորդագրություն

Ավելացնել թույլտվություն

 

Փաստաթղթերի պատմություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner